Մեր մասին
Ապոլոգիա Կենտրոնը կազմակերպություն է, որի նպատակը տեղական եկեղեցական համայնքների հետ համագործակցության միջոցով համայնքների անդամներին քրիստոնեական Ապոլոգետիկայով կրթելն է։
Արթուր Ասադուրիյանը՝ Ապոլոգիա Կենտրոնի հիմնադիրը, ծնվել է Հայաստանում, բայց 11 տարեկանում ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ։ 2003թ․՝ 17 տարեկան հասակում նա որոշել է հետևել Հիսուսին։ Քանի որ Աստծուն ծառայելու իր փափագն օրեցօր մեծանում էր, Արթուրն ընդունվում է Լայֆ Փեսիֆիք Համալսարան՝ ստանալով բակալավրի կոչում՝ որպես Աստվածաբան և մանկավարժ։ Այնուհետ ընդունվում է Տալբոթի Աստվածաբանական Համալսարան՝ ստանալով Փիլիսոփայության մագիստրոսի աստիճան։ Ներկայումս Արթուրը ծառայում է Երևանում՝ ուսուցանելով մարդկանց, թե ինչպես պաշտպանել քրիստոնեական հավատը։ Նրա ցանկությունը՝ սովերցնել մարդկանց քրիստոնեական աշխարհայացքի վերաբերյալ խելամիտ պատասխաններ տալ, անսահման է։ Արթուրը սիրում է ֆուտբոլ խաղալ ու մրցաշարեր դիտել, Լիվերպուլ Ֆուտբոլային ակումբի մեծ աջակից է։
Արթուրն ամուսնացած է Արազի հետ, նրանք ունեն երեք երեխա՝ Ավետիսը, Նայիրին ու Վահագնը։