top of page
  • Writer's pictureApologia Center

Չարի գոյության հիմնախնդիրը

Ուիլիյամ Լեյն Քրեյգ


Համառոտ


Այս հոդվածում քննարկվում են Աստծո գոյության դեմ ուղղված հավանական փաստարկները՝ տառապանքի ու չարիքի տեսանկյունից։


Չարի գոյության խնդիրն, անշուշտ, Աստծո գոյությանը հավատալու ամենամեծ խոչընդոտն է։ Երբ սկսում եմ խորհել աշխարհում եղած տառապանքի լայնության ու խորության շուրջ, անկախ նրանից՝ դրանք մարդկանց կողմից կատարված անմարդկային գործողություններ են, թե՝ բնական աղետներ, ապա պետք է խոստովանեմ, որ ես էլ եմ սկսում դժվարությամբ հավատալ Աստծո գոյությանը։ Անկասկա՛ծ, շատերդ եք նույնը զգացել։ Ի՞նչ է՝ ամենքս աթեիստներ պետք է դառնանք։


Սակայն դա շատ լուրջ որոշում է։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Աստված գոյություն չունի։ Իսկ միգուցե կա՞ պատճառ, որ Աստված չի արգելում չարի գոյությունն աշխարհում։ Միգուցե դրա գոյությունն ինչ-որ կերպ իր բացատրությունն ունի՞, որի շուրջ մենք կարող ենք միայն դժկամորեն ենթադրություններ անել։ Ինչպե՞ս իմանանք։ Որպես քրիստոնյա թեիստ՝ ես համոզված եմ, որ, որքան էլ սարսափելի թվա, չարի գոյության փաստը վերջնական արդյունքում չի հերքում Աստծո գոյությունը։ Ընդհակառակը, իրականում, կարծում եմ, չարի գոյության խնդիրը լուծելու հարցում քրիստոնեական թեիզմը մարդու լավագույն հույսն է։


Որպեսզի բացատրեմ, թե ինչու եմ այսպես մտածում, սկզբի համար օգտակար կլինի որոշ պարզաբանումներ անել։ Նախ՝ մենք պետք է տարանջատենք չարի գոյության զգացմունքային մակարդակի խնդիրը գիտակցական մակարդակի խնդրից։ Չարի գոյության գիտակցական, ինտելեկտուալ խնդիրը փորձում է ռացիոնալ, տրամաբանական բացատրություն տալ այն հարցին, թե ինչպես կարող են Աստված ու չարը միաժամանակ գոյություն ունենալ։ Իսկ զգացմունքային խնդիրը փորձում է հարթել տառապանք թույլ տվող Աստծո դեմ եղած բացասական հույզերը։


Այժմ եկե՛ք դիտարկենք չարի գոյության գիտակցական, ինտելեկտուալ խնդիրը։ Այս խնդիրը բաժանվում է երկու մասի՝ չարի գոյության տրամաբանական խնդրի և չարի գոյության հավանական խնդրի։


Ըստ չարի գոյության տրամաբանական խնդրի՝ Աստծո և չարի համաժամանակ գոյությունը տրամաբանորեն անհնար է։ Եթե Աստված գոյություն ունի, ապա չարը չի կարող գոյություն ունենալ։ Եթե չարը գոյություն ունի, ապա Աստված գոյություն ունենալ չի կարող։ Քանի որ չարը գոյություն ունի, ապա ենթադրում ենք, որ Աստված գոյություն չունի։ Սակայն այս պնդման խնդիրն այն է, որ մենք որևէ պատճառ չունենք՝ կարծելու, թե Աստված ու չարը տրամաբանորեն անհամատեղելի են։ Այս երկու գոյությունների միջև չկա որևէ բացահայտ հակասություն։ Իսկ եթե մի որևէ աթեիստ նկատի ունի, որ Աստծո ու չարի գոյության միջև կա ենթադրյալ հակասություն, ապա, ամենայն հավանականությամբ, նրա մտքում որոշակի ենթադրություններ ունի, որոնք էլ առաջ են բերում ենթադրյալ հակասություններ։ Սակայն դեռևս ոչ մի փիլիսոփայական ուղղություն երբևէ չի առանձնացրել նմանատիպ հակասություններ։ Հետևաբար, չարի գիտակցական խնդիրը չի կարող ապացուցել, որ Աստծո ու չարի միաժամանակյա գոյության հետ կապված կան անհամապատասխանություններ։


Բայց, ավելին՝ մենք կարող ենք ապացուցել, որ Աստծո ու չարի միաժամանակյա գոյությունը տրամաբանորեն համատեղելի է։ Աթեիստները ենթադրում են, որ Աստված չի կարող բարոյապես ունենալ հիմնավոր ու բավարար պատճառներ, որպեսզի թույլ տա չարի գոյությունն աշխարհում։ Սակայն այս եզրահանգումը ճիշտ չէ։ Ընդհակառակը, նույնիսկ հնարավոր է ապացուցել, որ Աստված բարոյապես բավականաչափ պատճառներ ունի չարի գոյությունը թույլատրելու համար, հետևաբար՝ Աստծո ու չարի գոյությունը միմյանց չեն հակասում։ Եվ, իրապես, սա տրամաբանության մակարդակի վրա առնվազն հնարավոր է թվում։ Հետևաբար, ինձ համար մեծ հաճույք է ձեզ տեղեկացնել, որ ժամանակակից փիլիսոփաները հիմնականում համաձայնում են, որ տրամաբանության մակարդակի վրա չարի գոյության խնդիր կամ հակասություն չունենք։ Աստծո ու չարի համաժամանակյա գոյությունը տրամաբանորեն հնարավոր է։


Սակայն մենք դեռևս մութ անտառից դուրս չենք եկել։ Այժմ չարի գոյության հավանական խնդրին պետք է առերեսվել։ Ըստ այս տեսության՝ Աստծո և չարի համաժամանակ գոյությունը տրամաբանորեն հնարավոր է, սակայն, այնուամենայնիվ, այն չափից դուրս անհավանական է։ Այս աշխարհում եղած չարության մասշտաբներն այնքան մեծ են, որ անհավանական է, որ Աստված կարող էր բարոյապես բավարար պատճառներ ունենալ դրանք թույլատրելու համար։ Հետևաբար՝ հաշվի առնելով աշխարհում եղած չարությունը, անհավանական է, որ Աստված գոյություն ունի։


Սա շատ ավելի մեծ ու կարևոր փաստարկ է, այդ իսկ պատճառով էլ ցանկանում եմ մանրակրկիտ ուշադրություն դարձնել այս հարցի վրա։ Չարի գոյության այս խնդրին անդրադառնալով՝ ուզում եմ երեք հիմնական կետեր առանձնացնել․


1,781 views0 comments

Commentaires


bottom of page